Իրանը հատուկջոկատայիններ է տեղափոխել Իրաքյան Քուրդիստանի հետ սահման

Իրանը հատուկջոկատայիններ է տեղափոխել Իրաքյան Քուրդիստանի հետ սահման

Իրանը հազարավոր հատուկջոկատայիններ է տեղափոխել Իրաքյան Քուրդիստանի հետ սահման՝ տարածաշրջանում անվտանգության միջոցառումները ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնել են իրանական աղբյուրները։

Իրանցի դաշտային հրամանատարներից մեկը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա Իրանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած գործողության։

«Եթե քրդական խմբավորումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձեն ոտնձգություն կատարել Իրանի ինքնիշխանության նկատմամբ, մենք ոչ միայն հետ կմղենք նրանց, այլև կստեղծենք մի քանի կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում