Ռուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի ռազմական երթուղիների տեսահսկման տեսախցիկները․ The Telegraph

Ռուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի ռազմական երթուղիների տեսահսկման տեսախցիկները․ The Telegraph

Բրիտանական The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ ռուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի ռազմական երթուղիների հարևանությամբ տեղադրված ինտերնետին միացված տեսահսկման տեսախցիկները՝ Ուկրաինա զենքի մատակարարումներին հետևելու նպատակով։

Հոլանդիայի հետախուզական ծառայության տվյալներով՝ թիրախում են հայտնվել ինչպես տեսահսկման համակարգերը, այնպես էլ ինտերնետին միացված տեսադոմոֆոնները, որոնք տեղակայված են ՆԱՏՕ-ի ռազմական փոխադրումների ուղիների մոտ։

Հաղորդվում է, որ բազմաթիվ սարքեր հեշտությամբ կոտրվել են թույլ գաղտնաբառերի և ծրագրային ապահովման հնացած տարբերակների պատճառով։

Նիդեռլանդների իշխանություններն արդեն զգուշացրել են ներգրավված կազմակերպություններին և կոչ արել անհապաղ ուժեղացնել կիբերանվտանգության միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում