ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ արևելյան ժամանակով ժամը 19:15-ին ամերիկյան ուժերը սկսել են այս շաբաթվա ընթացքում Իրանի դեմ իրականացվող հարվածների երրորդ փուլը։

CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ գործողությունը հաջորդել է այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բացահայտ հարձակվել են Կիպրոսի դրոշի ներքո նավարկող բեռնարկղային նավի (M/V GFS Galaxy) վրա, որը շարժվում էր Հորմուզի նեղուցով։

Նշվում է, որ քաղաքացիական անձնակազմի մեկ անդամ անհետ կորել է, իսկ նավը չի կարող շարունակել երթևեկությունը՝ նավում բռնկված հրդեհի և մեքենայական բաժանմունքի զգալի վնասների պատճառով։

CENTCOM-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանին ևս մեկ հնարավորություն էր տրվել ցուցադրելու Մտադրությունների փոխըմբռնման հուշագրի պահանջների պահպանումը՝ այն բանից հետո, երբ վերջինս պատասխանատվության էր ենթարկվել առևտրային նավերի դեմ նախորդ հարձակումների համար, սակայն, ըստ ամերիկյան կողմի, Թեհրանը կրկին չի կատարել իր պարտավորությունները։

«Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները շարունակում է թուլացնել Իրանի կարողությունը՝ ազատորեն հարձակվելու քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա՝ այդպիսով նրան հասցնելով լուրջ վնաս։ Հարվածներն իրականացվում են Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ», – ասված է CENTCOM-ի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում