Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին
12/07/2026 13:02
Կարդացեք նաև
Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը հայտարարել է Թեհրանում երկրի զոհված ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողություն անցկացնելու մասին։
Mehr գործակալության հրապարակած հաղորդագրության համաձայն, միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի՝ իրանական օրացույցով 1405 թվականի հուլիսի 23-ին (2026 թվականի հուլիսի 14-ին), Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մզկիթի աղոթասրահում։
Արարողությունը կանցկացվի 17:00-ից 19:00-ն և կկազմակերպվի Իրանի նոր գերագույն առաջնորդի՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի նախաձեռնությամբ։