Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում երկրորդ առևտրային նավի գնդակոծման մասին
12/07/2026 12:28
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կիրակի օրը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող երկրորդ առևտրային նավին։ Այդ մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաընկերությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ գնդակոծվել է երկրորդ նավը, որը, ըստ իրանական կողմի, խախտել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանված կանոնները։
Նշվում է, որ երկու առևտրային նավերն էլ հարձակման են ենթարկվել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ կիրակի գիշերը ամերիկյան զինված ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի գնդակոծության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում