«Պատժվել է առողջության համար վտանգավոր եղանակով». Բացահայտումներ վրաերթի հետևանքով զոհված զինվորի գործից
Կարդացեք նաև
Հանրային գործիչ Արամ Գևորգյանն անդրադարձել է զորամասից դուրս տեղի ունեցած ողբերգական պատահարին, որի հետևանքով վրաերթից մահացել է զինծառայող Սուրեն Վարդանյանը: Ըստ նրա՝ Պաշտպանության նախարարության պաշտոնական հերքումները, թե զինվորները հակագազով չեն եղել, հակասում են իրականությանը. թաղման օրը զինվորի դեմքին անզեն աչքով էլ տեսանելի են եղել հակագազի հետքերը, ինչը հաստատել են նաև դեպքին ականատես գյուղացիները:
Գևորգյանի փոխանցմամբ՝ առողջական սահմանափակումներով բանակ զորակոչված զինվորին փաստացի «պատժել են» վտանգավոր եղանակով՝ երեկոյան ժամին դուրս բերելով չլուսավորվող ճանապարհ և ստիպելով վազել: Հենց առողջական վիճակով պայմանավորված՝ նա վերջինն է վազել և հարվածն իր վրա վերցրել: Հանրային գործիչը քննադատել է իրավապահների դանդաղկոտությունը՝ նշելով, որ միայն ծնողների վրդովված հարցազրույցից հետո են որոշակի քայլեր ձեռնարկվել, սակայն մտավախություն կա, որ ի վերջո պատասխանատվության կենթարկվի միայն բեռնատարի վարորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում