Իրանը հայտարարել է՝ պատրաստ է ուժով պաշտպանել Հորմուզի նեղուցը

Իրանը հայտարարել է՝ պատրաստ է ուժով պաշտպանել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է ուժի կիրառմամբ պաշտպանել իր դիրքերը Հորմուզի նեղուցում, հայտարարել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Նեղուցը տասնյակ միջուկային ռումբերից ավելի կարևոր է, և Իրանը կպաշտպանի այն»,- ինչպես հաղորդում է ISNA-ն, այսպիսի հայտարարություն է հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային նույնպես նմանատիպ հայտարարություն է հնչեցրել։

«Մենք ուժով վերցրինք Հորմուզի նեղուցը, ուժով էլ կպահենք այն»,- գրել է պաշտոնյան՝ X սոցցանցի իր էջում։

Նշենք, որ այսօր Իրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ «մինչև այն պահը, երբ տարածաշրջանում կավարտվի ԱՄՆ-ի ապօրինի միջամտությունը»։ Նեղուցը կրկին փակվել է՝ վերջին օրերին Միացյալ Նահանգների կողմից Իրանի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում