Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Աբբաս Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Աբբաս Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», — գրել է նա։

Արաղչին նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման համար 20% չափով տուրքեր գանձելու մտադրության մասին։

«Բնականաբար, 20%-ը չափազանց շատ է։ Մենք արդարացի կլինենք», — նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում