ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ
12/07/2026 21:14
Կարդացեք նաև
ԱՄՆ զինված ուժերը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել են 10-ից 11 հրթիռ։ Հարվածների հետևանքով զոհեր չկան, հայտնել է կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին։
«Բոլոր թիրախները ռազմական էին։ Բարեբախտաբար, այս հարձակումների հետևանքով զոհեր չեն եղել»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հարվածել են Իրանի տարածքում գտնվող շուրջ 140 թիրախի՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի:
Իրանն իր հերթին հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Իրանի կողմից օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում