Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը

Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Թեհրանը «ոչ մի պարագայում» թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը, միջազգային առևտուրն ու ծովային նավարկությունը, իսկ ԱՄՆ-ի հետ որոշ երկրների համագործակցությունը մեծացնում է ամբողջ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման վտանգը։

Զոլֆաղարին նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կոշտ արձագանք կտան ԱՄՆ զինված ուժերի ցանկացած գործողության, որը կխոչընդոտի առևտրային և նավթատար նավերի անցումը Իրանի կողմից սահմանված երթուղիներից դուրս կամ առանց իրանական զինված ուժերի թույլտվության։

Բացի այդ, Թեհրանը նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ ԱՄՆ-ին ցուցաբերվող ցանկացած ռազմական կամ լոգիստիկ աջակցություն կդիտարկվի որպես գործողություն Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում