Իրանը կստիպի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ընդունել Հորմուզի նկատմամբ իր վերահսկողությունը․ Հոսեյն Մոհաբի
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Հոսեյն Մոհբին հայտարարել է, որ Թեհրանը կստիպի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ընդունել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցում լուրջ վտանգ է ստեղծում համաշխարհային նավթի և գազի մատակարարումների անվտանգության համար, և Վաշինգտոնը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։
«Մենք շարունակում ենք ամուր վերահսկողություն պահպանել Հորմուզի նեղուցի նկատմամբ և կառավարել այն։ Մենք կստիպենք օտարերկրյա ուժերին և նրանց դաշնակիցներին ենթարկվել իրանական ժողովրդի կամքին»,– հայտարարել է Մոհբին։
Նա նաև նշել է, որ, իր գնահատմամբ, ԱՄՆ-ի սկզբնական նպատակները չեն իրականացվել, և Իրանը մտադիր է նոր քայլերով ավելի մեծ ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում