Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար
13/07/2026 18:27
Կարդացեք նաև
Եմենի հյուսիսը վերահսկող հութիները հուլիսի 13-ին մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար՝ խոստանալով հակահարված տալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հարձակումներն անվանել է «բացահայտ ագրեսիա» և նշել, որ սրանով ավարտվում է երկարատև հակամարտության լարվածության թուլացման շրջանը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և որ հարձակումն անպատասխան չի մնա։
Սաուդյան Արաբիան չի արձագանքել մեղադրանքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում