Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցել
15/07/2026 08:54
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները կշարունակվեն, իսկ անհրաժեշտության դեպքում թիրախ կդառնան երկրի կարևոր ենթակառուցվածքները, եթե Թեհրանը չհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է․ «Հաջորդ շաբաթը նրանց համար շատ վատ կլինի, որովհետև հերթը կհասնի էլեկտրակայաններին և կամուրջներին։ Մենք շարքից կհանենք նրանց բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի տվել դրանք դադարեցնելու հրահանգը։
Իրանի իշխանությունները Թրամփի հայտարարություններին առայժմ պաշտոնապես չեն արձագանքել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում