ԱՄՆ-ը 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Ամիր Իրավանի

ԱՄՆ-ը 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Ամիր Իրավանի

Իրանը արձանագրել է Միացյալ Նահանգների կողմից փոխըմբռնման հուշագրի առնվազն 42 էական խախտում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստագրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի՝ Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացված ակնհայտ և էական խախտումների 42 դեպք»,- ասվում է փաստաթղթում։

Իրանցի դիվանագետը նշել է, որ գրեթե անմիջապես հուշագրի ստորագրումից հետո և մինչ օրս ԱՄՆ-ը համակարգված կերպով խախտել է իր պարտավորությունները։

«ԱՄՆ-ը ագրեսոր է, այլ ոչ թե զոհ: Խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ կանխամտածված հարձակումները ռազմական հանցագործություններ են և հանցագործություններ մարդկության դեմ»,- ընդգծվում է նամակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում