Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են իրանական բազաներին՝ դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։

Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն նշել է, որ «ոչ մի նավ չի համարձակվել խախտել» իրանական շրջափակումը, հետևաբար, հարվածներ չեն եղել։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։

ԻՀՊԿ-ն նշել է, որ տարածաշրջանից էներգակիրների արտահանումը պետք է լինի «կա՛մ բոլորի համար, կա՛մ ոչ մեկի»՝ ազդարարելով տարածաշրջանային նավագնացության և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա գործողությունների հնարավոր հետևանքների մասին։

Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում