Հութիները կարող են փորձել արգելափակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը․ The Telegraph
Կարդացեք նաև
Բրիտանական The Telegraph պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Եմենի հութիները նախապատրաստվում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ճնշումն ուժեղացնելու հնարավոր սցենարին և այդ նպատակով, ըստ պնդումների, համակարգում են գործողությունները Սոմալիում գործող «Ալ-Շաբաբ» խմբավորման հետ։
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ հութիները, ենթադրաբար, Իրանի անունից «Ալ-Շաբաբ»-ին փոխանցում են անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներ։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն ուղիներից է․ դրա միջոցով իրականացվում է ծովային բեռնափոխադրումների մոտ 10–12 տոկոսը, և այն հանդիսանում է դեպի Սուեզի ջրանցք տանող հիմնական երթուղիներից մեկը։
Փորձագետների գնահատմամբ՝ նեղուցի հնարավոր արգելափակումը կստիպի առևտրային նավերին շրջանցել Աֆրիկան, ինչը կհանգեցնի փոխադրումների արժեքի աճի, մատակարարման ժամկետների երկարացման և համաշխարհային առևտրի նոր խափանումների։
The Telegraph-ի աղբյուրի պնդմամբ՝ հութիները դեռևս չեն անցել նման քայլերի, քանի որ Իրանը, ենթադրաբար, «չի ցանկանում միաժամանակ օգտագործել իր բոլոր լծակները»։ Հրատարակությունը նաև նշում է, որ իրանական ռազմական դոկտրինայում նախկինում Բաբ էլ-Մանդեբի նեղուցը դիտարկվել է որպես Հորմուզի նեղուցին զուգահեռ հնարավոր «երկրորդ ճակատ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում