Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
16/07/2026 14:48
Կարդացեք նաև
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ին ամերիկացի գործընկերոջ՝ Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածում ստեղծված «անվտանգության գոտիներում» իր ուժերը պահելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Կացի գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ նախարարի խոսքով՝ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է «Իսրայելի սահմանները և սահմանի մոտ գտնվող համայնքները ջիհադիստական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում