Իրանը հրահանգել է հութիներին փակել ռազմավարական նեղուցը հարձակման դեպքում․ Reuters

Իրանը հրահանգել է հութիներին փակել ռազմավարական նեղուցը հարձակման դեպքում․ Reuters

Իրանը Եմենի հութիներին հրահանգել է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների։

Այս հարցը, ըստ տեղեկությունների, քննարկվել է Իրանի ղեկավարության միջև, որից հետո համապատասխան հրամանը փոխանցվել է հութիներին։

Հայտնի չէ՝ այս ուղերձը հութիներին փոխանցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքներից առաջ, թե՞ հետո։

Հութիներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում տեղակայվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, նեղուցը փակելու նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և սպասվում է համապատասխան հրամանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում