Ռուսաստանի համար կարևոր է սեփական շահերի ապահովումը․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի համար կարևոր է սեփական շահերի ապահովումը․ Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ուկրաինայի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է սեփական շահերի ապահովումը։

Վլադիմիր Զելենսկին հուլիսի 12-ին հայտարարել էր երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյին հեռացնելու մտադրության մասին։ Ավելի ուշ նա հաստատել էր իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 14-ին պաշտոնանկ է արել նրան, ինչը հանգեցրել է ամբողջ կառավարության հրաժարականին։ Հաջորդ օրը Զելենսկին Ռադա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Սերգեյ Կորեցկու նշանակման վերաբերյալ առաջարկություն։ Լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել նոր վարչապետի նշանակումը։

«Մեզ համար այդ բոլոր փոփոխությունները որևէ սկզբունքային նշանակություն չունեն։ Մեզ համար իրավիճակի կարգավորման հարցում կարևորն անձամբ սեփական շահերի ապահովումն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ չնայած նրան, որ Կիևի ռեժիմի կառուցվածքում «ինչ-որ փոփոխություններ» են տեղի ունենում, Ռուսաստանի համար շարունակում է կարևոր մնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում սեփական շահերի ապահովումը։

«Նաֆտոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկին Վլադիմիր Զելենսկու զինակից և Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն գործով գլխավոր մեղադրյալ Տիմուր Մինդիչի դրածոն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում