Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել նաև մեր ներքին գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանը մերժում է ընտրություններին միջամտելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ-ի ընտրություններին սպառնացող վտանգների ցանկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում