Մեծ Բրիտանիան քրեականացրել է Իրանի ԻՀՊԿ-ին աջակցությունը

Մեծ Բրիտանիան քրեականացրել է Իրանի ԻՀՊԿ-ին աջակցությունը

Մեծ Բրիտանիան պաշտոնապես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է ազգային անվտանգության համար սպառնալիք՝ ներառելով այն 2026 թվականի Ազգային անվտանգության (պետական սպառնալիքների) մասին օրենքի շրջանակում գործող կազմակերպությունների ցանկում։

Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 17-ին՝ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորս օր առաջ հաստատել էր ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդի համապատասխան կարգադրությունը։

Նոր օրենսդրության համաձայն՝ ԻՀՊԿ-ին հրապարակային աջակցություն ցուցաբերելը, դրա գործունեությունը գովաբանելը կամ Միացյալ Թագավորության անվտանգությանը սպառնացող գործողությունները խրախուսելը համարվում է քրեական հանցագործություն։

Բացի այդ, կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելը կամ դրանից դրամական միջոցներ կամ այլ նյութական օգուտ ստանալը նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Այս հոդվածներով դատապարտված անձանց սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։

Օրենքը նաև նախատեսում է, որ ԻՀՊԿ-ի անունից դիվերսիաների, հրկիզումների կամ այլ թշնամական գործողությունների մասնակցած անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել նաև 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի համաձայն, որը նման հանցագործությունների համար նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում