Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում 4 նավի կասեցման մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում 4 նավի կասեցման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կանխել է չորս նավի չարտոնված անցման փորձը Հորմուզի նեղուցով։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում չորս նավ, որոնց, ըստ իրանական կողմի, աջակցել են ԱՄՆ զինված ուժերը, փորձել են անցնել նեղուցով։ Գերատեսչությունը հայտնել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված գործողության ընթացքում բոլոր չորս նավերը կանգնեցվել են։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ երկու նավթատարներ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով ականապատված երթուղով, ինչի հետևանքով, ըստ իրանական կողմի, տեղի է ունեցել պայթյուն, և նավերը բռնկվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում