Արաղչին հայտարարել է, որ դեռ չի հանդիպել Մոջթաբա Խամենեիին

Արաղչին հայտարարել է, որ դեռ չի հանդիպել Մոջթաբա Խամենեիին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս ընթացքում դեռ չի հանդիպել Մոջթաբա Խամենեիին։

Iran International-ի փոխանցմամբ՝ Արաղչին տեսահարցազրույցում ասել է, որ Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպել է միայն շատ սահմանափակ թվով մարդ։

«Այս ընթացքում ես չեմ հանդիպել Մոջթաբա Խամենեիին։ Կարծում եմ՝ նրա հետ հանդիպելու հնարավորություն է ունեցել միայն շատ սահմանափակ թվով մարդ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նախկինում հնարավոր համարե՞լ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի ղեկավար դառնալը, Արաղչին նշել է, որ նա մշտապես դիտարկվել է որպես հնարավոր թեկնածու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում