Իրանական լրատվամիջոցները հայտնում են Հորդանանի Աքաբա քաղաքի հրթիռակոծության մասին

Իրանական լրատվամիջոցները հայտնում են Հորդանանի Աքաբա քաղաքի հրթիռակոծության մասին

Հորդանանի Աքաբա քաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման։ Նախնական տվյալներով՝ երկու հրթիռ է պայթել քաղաքի տարածքում, որոնցից մեկն ընկել է տեղի օդանավակայանի թռիչքուղուց և ինքնաթիռների անգարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած իրանական լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ Թեհրանի ռազմական շրջանակների տվյալներով՝ հարձակումը պատասխան է եղել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի գործողություններին։ Իրանական աղբյուրները պնդում են, որ թիրախավորվել են արևմտյան ուժերի կողմից օգտագործվող ռազմավարական նշանակության օբյեկտներ։

Հաղորդվում է նաև, որ Հորդանանի իշխանությունները սկսել են Աքաբայի ծովային նավահանգստի և միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքների շտապ տարհանումը։

Միաժամանակ, հրթիռային հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացվել հարևան Իսրայելի Էյլաթ քաղաքում, որտեղ բնակիչները հայտնել են մի շարք հզոր պայթյունների մասին։

Հորդանանի հարավային շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում