Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել. հրդեհը դեռ շարունակվում է

Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել. հրդեհը դեռ շարունակվում է

Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ Օմանի Քումզար բնակավայրից մոտ 8 ծովային մղոն հյուսիս-արևմուտք տեղի ունեցած միջադեպը վերաորակվել է որպես հարձակում։

UKMTO-ի տվյալներով՝ նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել։

Անձնակազմը կարողացել է անվտանգ լքել նավը և փրկվել քարշակ նավի օգնությամբ։

Հրդեհը դեռևս չի մարվել, իսկ նավը շարունակում է դրեյֆել ծովում։ Այս պահի դրությամբ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում