ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ hարվածների հերթական ալիքը
20/07/2026 09:52
Կարդացեք նաև
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի տարածքի ուղղությամբ հարվածների հերթական ալիքի ավարտի մասին։
«Կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանին հասցվող հարվածները՝ անընդմեջ իններորդ երեկոն», – ասվում է հրապարակման մեջ:
«Հրամանատարության միջոցները թիրախավորել են իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափային դիտարկման օբյեկտները, ռազմածովային հնարավորությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև կապի ցանցերը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու Իրանի կարողությունը հետագայում նվազեցնելու համար»,- հայտնում է հրամանատարությունը: