Թուրքիան կանխել է Իրանի մասնատմանն ուղղված սցենարը․ Աբբաս Արաղչի

Թուրքիան կանխել է Իրանի մասնատմանն ուղղված սցենարը․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր է ունեցել Իրանի տարածք զինված խմբավորումների ներթափանցումը կանխելու և երկրի մասնատմանն ուղղված հնարավոր ծրագրերը ձախողելու գործում։

Իրանական ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է 40-օրյա պատերազմին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում։ Նրա խոսքով՝ Թուրքիան խոչընդոտել է Իրաքի հյուսիսից «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հնարավոր ներթափանցմանը Իրան։

Արաղչին պնդել է, որ պատերազմի չորրորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապ է հաստատել Իրաքի հյուսիսում գործող զինված խմբավորումների ղեկավարների հետ և աջակցություն է հայտնել նրանց՝ Իրան ցամաքային ներխուժման հնարավոր սցենարին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այդ տեղեկությունը ստանալուց հետո ինքը կապ է հաստատել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային վարչակազմի, Իրաքի վարչապետի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ներկայացնելով Թեհրանի մտահոգությունները։

Արաղչին նշել է, որ թուրքական իշխանությունները, իր գնահատմամբ, կարևոր դեր են ունեցել նման զարգացումների կանխման գործում՝ խորհրդակցություններ անցկացնելով ԱՄՆ-ի հետ և կոշտ դիրքորոշում հայտնելով նման ծրագրերի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում