Հորդանանը հայտնել է Իրանից արձակված երեք հրթիռի խոցման մասին

Հորդանանը հայտնել է Իրանից արձակված երեք հրթիռի խոցման մասին

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Հորդանանի պետական հեռուստատեսությանը, հրթիռները հայտնաբերվել և ոչնչացվել են Հորդանանի օդային տարածքում։

Հորդանանի իշխանությունները միջադեպի հետևանքով զոհերի, վիրավորների կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություն չեն հայտնել։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սրման պայմաններում։ Վերջին օրերին Իրանը հրթիռային և անօդաչու հարվածներ է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների և ԱՄՆ-ի դաշնակից երկրների ուղղությամբ։

Իրանական կողմը հայտարարել է, որ տարածաշրջանային պետությունների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները կարող են թիրախ դառնալ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակական հարվածների դեպքում։

Հորդանանը բազմիցս ընդգծել է, որ թույլ չի տա որևէ կողմի խախտել իր օդային տարածքը կամ վտանգել երկրի բնակչության անվտանգությունը։ Ավելի վաղ հորդանանյան զինուժը ևս հայտնել էր Իրանից արձակված հրթիռների խոցման մասին։

Տարածաշրջանում լարվածությունը հատկապես մեծացել է այն բանից հետո, երբ իրանական հրթիռներից մեկը հարվածել էր Հորդանանում տեղակայված ամերիկյան ուժերի օբյեկտին՝ ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի պատճառ դառնալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում