Արտասովոր քայլ պատանեկան Գրան պրիում. մրցակիցները հարգել են չեմպիոն դարձած ռուս չմշկասահորդին

Արտասովոր քայլ պատանեկան Գրան պրիում. մրցակիցները հարգել են չեմպիոն դարձած ռուս չմշկասահորդին

Պատանեկան Գրան պրիի Չինաստանի փուլում տղամարդկանց մենասահքում ոսկե մեդալ է նվաճել ռուսաստանցի չմշկասահորդ Լև Լազարևը:Քանի որ մարզիկը հանդես էր գալիս չեզոք կարգավիճակով, պարգևատրման արարողության ժամանակ նա զրկված էր սեփական երկրի դրոշը բարձրացնելու հնարավորությունից:

Ի նշան մարզական համերաշխության և հարգանքի՝ պատվանդանին հայտնված նրա մրցակիցները՝ Նոր Զելանդիան ներկայացնող Յանհաո Լին և Ճապոնիայի ներկայացուցիչ Դաիյա Էբիհարան, նույնպես ծալել ու հեռացրել են իրենց ազգային դրոշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում