ԻՀՊԿ-ն Բահրեյնում ոչնչացրել է ԱՄՆ-ի ռադարային տեղակայանքը և «Patriot» ՀՕՊ համակարգը. Press TV
21/07/2026 10:43
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բահրեյնում ոչնչացրել է ԱՄՆ-ի ռադարային տեղակայանքը և «Patriot» ՀՕՊ համակարգը: Այս մասին ասված է «Press TV»-ի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
«ԻՀՊԿ Ռազմատիեզերական ուժերը հայտարարել են, որ «Նասր-2» գործողության 24-րդ ալիքի ընթացքում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով միաժամանակյա հարվածներ են հասցրել, որոնց հետևանքով խոցվել և ամբողջությամբ ոչնչացվել են Բահրեյնի Մուհարրաք քաղաքում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանը և Ռիֆֆայում ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգը»,- հայտնում է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում