Թրամփի բարդ ընտրությունը․ հրադադա՞ր Իրանի հետ, թե՞ նոր պատերազմի վտանգ․ Axios

Թրամփի բարդ ընտրությունը․ հրադադա՞ր Իրանի հետ, թե՞ նոր պատերազմի վտանգ․ Axios

Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնել է բարդ ռազմավարական ընտրության առաջ՝ համաձայնել Իրանի հետ 10-օրյա ռազմական դադարեցման առաջարկին, թե շարունակել հակամարտության սրման ուղին։

Axios-ի տվյալներով՝ Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և մի շարք այլ միջնորդ երկրներ ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Նախաձեռնության հիմնական նպատակն է 10-օրյա դադարի ընթացքում վերականգնել Օրմուզի նեղուցով նավերի անվտանգ տեղաշարժը և փորձել մշակել ծովային հաղորդակցության մշտական կանոններ։

Սպիտակ տանը քննարկում են առաջարկը և միաժամանակ Իսրայելին կոչ են անում չշտապել այնպիսի քայլերի, որոնք կարող են փակել դիվանագիտական լուծման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստվում է նաև հնարավոր սրման տարբերակին։ Տարածաշրջան են տեղափոխվել ամերիկյան տասնյակ կործանիչներ և օդային լիցքավորման ինքնաթիռներ՝ անհրաժեշտության դեպքում Իսրայելի հետ լայնածավալ համատեղ գործողություն իրականացնելու համար։

Այս պահին ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանը պաշտոնապես չեն համաձայնել հակամարտության ժամանակավոր սառեցմանը։

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը կարող է առաջիկա օրերին շարունակել հարվածները՝ ի պատասխան ամերիկացի զինծառայողների զոհվելու, և միայն դրանից հետո ավելի ակտիվ անցնել հնարավոր խաղաղ կարգավորման քննարկմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում