Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հայտարարությունը, թե Թեհրանը վերահսկում է Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ-ի պնդումը, թե միջազգային նավերը կարող են օգտվել միայն Իրանի հետ համաձայնեցված երթուղիներից, չի համապատասխանում իրականությանը։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Միջազգային այս ծովային ուղին շարունակում է բաց մնալ տարանցման համար՝ չնայած ԻՀՊԿ-ի հնչեցրած սպառնալիքներին և իրականացրած հարձակումներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ առևտրային նավերը շարունակում են անցնել նեղուցով ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։ Նշվում է, որ մայիս ամսից ի վեր ամերիկյան ուժերն աջակցել են ավելի քան 900 նավի անվտանգ տարանցմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում