ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախում են եղել՝

  • Ալի աս-Սալեմ ավիաբազայում գտնվող ռազմական տեխնիկայի պահեստը,
  • Patriot հակաօդային պաշտպանության համակարգը,
  • MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարը։

Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Ալ-Ադիրիի զորանոցին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողներ, ինչպես նաև երկու ուղղաթիռային անգարների։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ կան զոհեր և վիրավորներ, վնասվել են մի քանի ուղղաթիռներ և անօդաչու սարքեր։ Բացի այդ, հարված է հասցվել ԱՄՆ զինված ուժերի կողմից ռազմական նպատակներով օգտագործվող հեռահաղորդակցության աշտարակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում