Իրանը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ին օժանդակելու հետևանքների մասին

Իրանը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ին օժանդակելու հետևանքների մասին

Թեհրանը Մեծ Բրիտանիային զգուշացրել է Իրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով ԱՄՆ-ին օժանդակելու՝ ամերիկյան ինքնաթիռներին ավիաբազաներ տրամադրելու  հետևանքների մասին։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատվություն կկրի։

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել օգտագործել բրիտանական ավիաբազաները՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։

«Իրանը հաստատակամ է պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահերն ու անվտանգությունը՝ դիմակայելով ագրեսիային, և ցանկացած կողմ, որը որևէ կերպ կդառնա Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հանցակից, պատասխանատվություն կկրի իր այդ որոշման հետևանքների համար»,- նշված է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Իրանի ԱԳՆ նաև հասցեական դատապարտել է Մեծ Բրիտանիային՝ ընդգծելով, որ Իրանին հարվածներ հասցնելու համար բրիտանական ավիաբազաները ԱՄՆ-ին տրամադրելը ՄԱԿ Կանոնադրության խախտում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում