Իրանը մեծացնում է ռազմական աջակցությունը հութիներին․ Reuters
Կարդացեք նաև
Իրանը շարունակում է ընդլայնել ռազմական աջակցությունը Եմենի հութիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ հուլիսի 13-ին Իրանը Եմեն է տեղափոխել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարների, ռազմական խորհրդականների, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված սարքավորումների խումբ։ Reuters-ի գնահատմամբ՝ այս քայլը միտված է հութիների կարողությունների ամրապնդմանը՝ Կարմիր ծովում նավագնացությանը սպառնալիքներ ստեղծելու նպատակով։
Նշվում է, որ Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որի ուղևորների թվում, ըստ աղբյուրների, եղել են ԻՀՊԿ-ի 10-ից 21 աշխատակից, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ, փոխել է երթուղին և Սանայի փոխարեն վայրէջք կատարել Հոդեյդայում՝ օդանավակայանի գնդակոծությունից հետո։
Ըստ Reuters-ի՝ բեռնաթափված նյութերի թվում եղել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, ինչպես նաև ոսկի, որը, ինչպես նշում է գործակալությունը, նախատեսված էր հութիների գործողությունների ֆինանսավորման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում