ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ ռազմաբազաների հարակից տարածքներում բնակվող քաղաքացիներին

ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ ռազմաբազաների հարակից տարածքներում բնակվող քաղաքացիներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել այն երկրների քաղաքացիներին, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, հեռու մնալ ամերիկյան զինուժի տեղակայման վայրերից և դրանց հետ կապված ենթակառուցվածքներից։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ պահպանել առնվազն 500 մետր հեռավորություն ԱՄՆ զինվորականների դիրքերից և հնարավոր գաղտնի օբյեկտներից։

Հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրանական կողմի, ԱՄՆ-ն հինգ ամիս առաջ «առանց օրինական հիմքերի ագրեսիվ պատերազմ է սկսել Իրանի դեմ»՝ պատճառելով մարդկային կորուստներ։

ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ Իրանը համաձայնել է բանակցությունների, սակայն ԱՄՆ-ը խախտել է իր պարտավորությունները և վերսկսել ռազմական գործողությունները։

Իրանի կողմը հայտարարել է նաև, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը, ըստ իրենց գնահատականի, անցել են քաղաքացիական օբյեկտների դեմ գործողությունների, իսկ ամերիկացի զինվորականները, խուսափելով հնարավոր պատասխան գործողություններից, լքում են որոշ բազաներ և տեղափոխվում քաղաքային շենքեր։

ԻՀՊԿ-ն քաղաքացիներին կոչ է արել տեղեկություններ փոխանցել ԱՄՆ զորքերի հնարավոր նոր տեղակայման վայրերի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում