ԱՄՆ-ն առաջին անգամ Իրաքի մազութ է ներմուծել Սիրիայի տարածքով․ Reuters
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն առաջին անգամ սկսել է Իրաքի մազութ ներմուծել Սիրիայի տարածքով՝ օգտագործելով Բանիյասի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նավագնացության տվյալներին և գործողությանը ծանոթ աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ նոր երթուղին ստեղծվել է այն բանից հետո, երբ Իրանի շուրջ շարունակվող հակամարտության և Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված խնդիրների պատճառով Իրաքը սկսել է փնտրել նավթամթերքի արտահանման այլընտրանքային ուղիներ։
Reuters-ի տվյալներով՝ հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում Aframax դասի երեք տանկեր Բանիյասի նավահանգստում բեռնել են մազութ, որը նախ ավտոմոբիլային ճանապարհով Իրաքից տեղափոխվել էր Սիրիա, ապա ծովային ճանապարհով առաքվել ԱՄՆ-ի Մեքսիկական ծոցի ափ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Բաղդադը նախատեսում է սիրիական երթուղին օգտագործել ոչ միայն մազութի, այլև հում նավթի և նաֆթայի արտահանման համար՝ նպատակ ունենալով նվազեցնել Հորմուզի նեղուցից կախվածությունը նույնիսկ տարածաշրջանային իրավիճակի կայունացումից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում