Իրանը փոխել է մարտավարությունը․ ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ կիրառվում են Kheibar Shekan հրթիռներ․ WSJ
Կարդացեք նաև
Իրանը Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ հարվածների ընթացքում ավելի հաճախ է օգտագործում Kheibar Shekan բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը հարձակումների ժամանակ համատեղ կիրառում է տարբեր թռիչքային արագությամբ և հետագծով հրթիռներ, մանևրող մարտական բլոկներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի հրթիռներ՝ բարդացնելով ամերիկյան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի աշխատանքը։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ թիրախների մեծ մասը հաջողվում է խոցել, սակայն որոշ հրթիռներ շարունակում են ճեղքել հակահրթիռային պաշտպանության համակարգը։
The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ մոտ 1 450 կմ հայտարարված հեռահարություն ունեցող Kheibar Shekan-ը համարվում է Իրանի հրթիռային զինանոցի կարևորագույն համակարգերից մեկը՝ համեմատաբար ցածր արժեքի, շարժունակության, բարձր ճշգրտության և արագ արձակման հնարավորության շնորհիվ։
Հոդվածում նշվում է նաև, որ հրթիռի որոշ տարբերակներ համալրված են մանևրող մարտական բլոկով՝ փոքր շարժիչով, որը թռիչքի վերջնական փուլում կարող է փոխել հետագիծը՝ զգալիորեն բարդացնելով դրա խոցումը հակահրթիռային պաշտպանության միջոցներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում