Եվրոպական հանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի և Patriot-ի հրթիռների համար
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային տրամադրվող 6,1 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական աջակցության փաթեթը: Հատկացված միջոցներն ուղղվելու են Կիևի համար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերմանը:
Գումարը տրամադրվում է 2026-2027 թվականների համար նախատեսված ԵՄ վարկային ծրագրի շրջանակում: Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի փոխանցմամբ՝ Կիևը նախատեսում է մինչև ձմռան գալուստը ստանալ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հակահրթիռների հնարավորինս մեծ քանակ: Մատակարարումներն արագացնելու համար դիտարկվում է տարբերակ, ըստ որի գործընկեր երկրները հրթիռները կտան սեփական պահեստներից՝ հետագայում ստանալով դրանց համալրումը:
Նոր ֆինանսավորման ապահովման նպատակով Եվրոպական հանձնաժողովը սահմանել է որոշակի բացառություններ ծրագրի ստանդարտ կանոններից: Այս որոշմամբ 2026 թվականի համար նախատեսված Ukraine Support Loan ծրագրի շրջանակում Ուկրաինային հատկացված ռազմական աջակցության ընդհանուր ծավալը հասել է 28,3 միլիարդ եվրոյի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում