Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ իր պայմաններով
27/07/2026 19:24
Կարդացեք նաև
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը և երբեք չի հրաժարվել այդ մոտեցումից։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան համաձայն է հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Ուկրաինայի հարցով Մոսկվան շարունակում է կապ պահպանել Վաշինգտոնի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ երկու երկրների միջև այս թեմայով շփումները շարունակվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում