Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել
28/07/2026 21:35
Կարդացեք նաև
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմի կողմից Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։ Նման հանցավոր գործողությունները վկայում են Կիևի ռեժիմի՝ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու ակնհայտ ձգտման մասին», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով իրանական նավի վրա հարձակման վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։
Զախարովայի խոսքով՝ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հերթական հարձակումը վկայում է, որ մերձկասպյան երկրների տարածաշրջանային անվտանգության համար ստեղծվում է ակնհայտ սպառնալիք։
Նա նշել է, որ Կասպից ծովը պետք է զերծ մնա ցանկացած ռազմական միջադեպերից և մնա խաղաղության, բարիդրացիության ու համագործակցության գոտի։