ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերը Իրաքից՝ մինչև սեպտեմբերի վերջ նախատեսված ժամկետը․ Al-Monitor
31/07/2026 22:01
Կարդացեք նաև
ԱՄՆ-ը սկսել է Իրաքից իր մնացած զինուժի դուրսբերման գործընթացը՝ ընդառաջելով սեպտեմբերի 30-ին նախատեսված վերջնաժամկետին։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը։
Հրապարակման համաձայն՝ ամերիկյան կողմն արդեն Էրբիլից դուրս է բերել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։
Զորքերի դուրսբերումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանի հետ կապված ուժերն ու Թեհրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները շարունակում են հարձակումներ իրականացնել Իրաքյան Քրդստանի ուղղությամբ։
Al-Monitor-ի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը մտահոգություններ է առաջացնում, որ ամերիկյան ռազմական ներկայության կրճատումից հետո քրդական տարածաշրջանը կարող է հայտնվել առավել խոցելի անվտանգության պայմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում