Պենտագոնում մտահոգություն է առաջացել․ ԱՄՆ-ի կործանիչ նավերը չեն հասցնում պաշտպանել թե՛ Իսրայելին, թե՛ սեփական ուժերը
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Պենտագոնին նախազգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչ նավերի պակասի մասին։
Նրա խոսքով՝ առկա ռեսուրսներն այլևս բավարար չեն միաժամանակ Իրանի բալիստիկ հրթիռներից Իսրայելի պաշտպանությունն ապահովելու և Միացյալ Նահանգների սեփական առանցքային պաշտպանական պահանջները կատարելու համար։
Ամերիկյան կործանիչ նավերը, որոնք ակտիվորեն ներգրավված են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների կասեցման գործողություններում, բախվել են ծանրաբեռնվածության՝ Միջերկրական և Կարմիր ծովերում, ինչպես նաև Իրանի հարակից շրջաններում շարունակական առաքելությունների պատճառով։
Իրավիճակն ավելի է բարդանում նավերի տեխնիկական սպասարկման խնդիրներով, որոնք զգալիորեն նվազեցնում են դրանց պատրաստվածությունը մարտական առաջադրանքներ իրականացնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում