Իտալիան ժամանակավոր սահմանային ստուգումներ է սահմանել Իսպանիայից ժամանողների համար․ Euronews

Իտալիան ժամանակավոր սահմանային ստուգումներ է սահմանել Իսպանիայից ժամանողների համար․ Euronews

Իտալիան ժամանակավոր սահմանային ստուգումներ է սահմանել Իսպանիայից ժամանողների համար՝ վերջին շրջանում Իսպանիայի Սեուտա անկլավում միգրանտների հոսքի աճի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

Հրապարակման համաձայն՝ միջոցները հիմնականում վերաբերում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին, որոնք Իտալիա են ժամանում օդային և ծովային ճանապարհով։ Նշվում է, որ սահմանային ստուգումները կգործեն մեկ ամիս։

Իտալիայի իշխանությունների հայտարարությամբ՝ այս քայլը նպատակ ունի կանխել այսպես կոչված երկրորդային միգրացիան՝ միգրանտների տեղափոխությունը ԵՄ մեկ անդամ պետությունից մյուսը։

Միաժամանակ պաշտոնական Հռոմը ընդգծել է, որ Իսպանիայի և Եվրամիության մյուս անդամ երկրների քաղաքացիները կշարունակեն հատել սահմանը սովորական կարգով՝ Շենգենյան գոտու գործող կանոններին համապատասխան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում