Իրանը ձգտում է բարձրացնել բենզինի գները ԱՄՆ-ում՝ մինչև միջանկյալ ընտրությունները․ NYT

Իրանը ձգտում է բարձրացնել բենզինի գները ԱՄՆ-ում՝ մինչև միջանկյալ ընտրությունները․ NYT

Իրանը փորձում է նպաստել ԱՄՆ-ում բենզինի գների աճին մինչև միջանկյալ ընտրությունները՝ ուժեղացնելով ճնշումը Վաշինգտոնի դաշնակիցների նկատմամբ Մերձավոր Արևելքում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ հարձակումների ներկայիս ալիքը մաս է կազմում ռազմավարության, որը Թեհրանը գարնանային հրադադարի ընթացքում համաձայնեցրել է իր աջակցությունը վայելող զինված խմբավորումների հետ։ Եթե նախկինում այդ ուժերը դիտարկվում էին որպես Իրանի դեմ հնարավոր հարվածները զսպելու և ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոց, ապա այժմ, վերլուծաբանների գնահատմամբ, դրանք ավելի հաճախ օգտագործվում են տարածաշրջանային իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

The New York Times-ի փոխանցմամբ՝ Թեհրանը հույս ունի խաթարել տարածաշրջանից նավթի արտահանումը, բարձրացնել վառելիքի գները Միացյալ Նահանգներում և կրճատել Վաշինգտոնի արաբ գործընկերների նավթային եկամուտները։

Հրապարակման համաձայն՝ Իրանում նաև կարծում են, որ տնտեսական ճնշումը կարող է հարևան երկրներին ավելի զիջող դարձնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերահսկողության հարցում։

Պարբերականը նշում է, որ Թեհրանում համոզված են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վաշինգտոնի արաբ գործընկերները շահագրգռված չեն լայնածավալ պատերազմի բռնկմամբ, ինչը, իրանական կողմի գնահատմամբ, հնարավորություն է տալիս շարունակել ճնշման քաղաքականությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում