Իրանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել Իսրայելի դեմ

Իրանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել Իսրայելի դեմ

Իսլամական երկրները պետք է ցուցաբերեն իրական միասնություն՝ Իսրայելի «սադրիչ գործողությունները» կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իբն Ռեզան՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Իրանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը կոչ է արել ստեղծել մուսուլմանական երկրների միասնական անվտանգության համակարգ և նշել, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական գործոններից մեկը շարունակում է մնալ արտաքին ուժերի ներկայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հրադադարի համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև ռազմական համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները։

Իրանի ներկայացուցիչը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իսլամական երկրների ավելի սերտ համակարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում