«Հանցակիցը շնորհակալություն է հայտնում կազմակերպչին»․ Ալեն Ղուլյանը՝ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթի մասին
Կարդացեք նաև
Փորձագետ, վերլուծաբան Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հեսսեյան խաղաղության մրցանակ ստանալուն և Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած գնահատանքի խոսքերին։
Ղուլյանը տեղի ունեցածը որակել է որպես հանցակցի երախտագիտություն հանցագործության կազմակերպչին՝ ընդգծելով հայտարարության հակամարդկային էությունը ողբերգական իրադարձությունների ֆոնին։
«Հանցակիցը շնորհակալություն է հայտնում հանցագործությունների կազմակերպչին «խաղաղության հաստատման գործում ունեցած ավանդի համար»՝ Արցախի էթնիկ զտման և կորստի, ավելի քան 500 հայերի, այդ թվում՝ 21 քաղաքացիական անձանց (որոնցից 6-ը՝ երեխա) զոհվելու երրորդ տարելիցից ընդամենը մեկ օր առաջ»,- գրել է Ալեն Ղուլյանը։
Վերլուծաբանը զուգահեռներ է անցկացրել պատմական իրադարձությունների միջև՝ հիշեցնելով ռումինացի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրը, ով ևս աչքի էր ընկնում կոչումների ու մրցանակների նկատմամբ հատուկ թուլությամբ։
«Ռումինացի բռնապետ և գլխարկով պերսոնաժի անվանակից Նիկոլաե Չաուշեսկուն նույնպես շքանշանների և պատիվների մեծ սիրահար էր․․․ Թե ինչով ավարտվեց այդ պատմությունը․․․ նույնպես հայտնի է»,- եզրափակել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում