Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար
Կարդացեք նաև
Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պակիստանի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև Կատարի ներկայացուցիչները բանագնացներ կուղարկեն, որպեսզի այդ բանակցությունները հնարավորինս շուտ կայանան», — նշում է աղբյուրը։
Ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցությունները կլինեն անուղղակի, իսկ միջնորդական դեր կկատարեն Կատարն ու Պակիստանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առայժմ որոշել է չանցնել Իրանի դեմ լայնածավալ հարվածների իրականացմանը՝ փորձելով արագ և խաղաղ ճանապարհներով հասնել իր նպատակներին։
Այնուհետև նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին։ «Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրվա երկրորդ կեսին», — ասել էր Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում։
Ի պատասխան Թրամփի այս հայտարարության՝ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն տարվելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում