Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Դոնալդ Թրամփ
03/08/2026 20:06
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով իրեն կբավարարի կա՛մ համաձայնության ձեռքբերումը, կա՛մ Թեհրանի «լիակատար կապիտուլյացիան»։
«Ոչինչ չի հասնի Իրան, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի անցնի, եթե համաձայնություն ձեռք չբերվի կամ չլինի լիակատար կապիտուլյացիա», — գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցի հարցում, և այժմ ակնկալում է նաև համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում