AIPAC-ը 30 մլն դոլար է ծախսել Միչիգանում նախնական ընտրությունների վրա․ Politico
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Միչիգան և Միսուրի նահանգներում ընթացող Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ կուսակցության ապագա դիրքորոշման վրա՝ Իսրայելի նկատմամբ քաղաքականության հարցում։ Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ իսրայելամետ լոբբիստական կազմակերպությունը՝ AIPAC-ը, շուրջ 30 միլիոն դոլար է ծախսել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Հեյլի Սթիվենսի նախընտրական արշավին աջակցելու համար՝ նպատակ ունենալով կանխել Աբդուլ Սայիդի հաղթանակը Միչիգանից ԱՄՆ Սենատի թեկնածուի առաջադրման պայքարում։
Politico-ի գնահատմամբ՝ սա AIPAC-ի պատմության մեջ մեկ ընտրական մրցապայքարի համար կատարված ամենախոշոր ֆինանսական ներդրումն է։
Նշվում է, որ Միչիգանի և Միսուրիի նախնական ընտրությունների արդյունքները կարող են կարևոր ազդակ դառնալ Դեմոկրատական կուսակցության ներսում Իսրայելի նկատմամբ հետագա քաղաքականության ձևավորման տեսանկյունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում